«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ԵՄ-ը հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկ

ԵՄ-ը հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկ
30.11.2014 | 13:57

Եվրամիությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկ՝ համալրված Դոնեցկի և Լուգանսկի 13 անջատականների և 5 հասարակական կազմակերպությունների անուններով: Ղրիմի բռնակցումից հետո պատժամիջոցների սև ցուցակում ընդգրկվել էին 28 ընկերություն և 132 անձ, այդ թվում՝ ՌԴ Պետդումայի պատգամավորներ: Այս անգամ պատժամիջոցները վերաբերում են բացառապես ուկրաինացիներին, ռուսներ չկան:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ